Ադրբեջանական զորքերը մտան Լաչինի շրջան
Ադրբեջանական զորքերը մտան Լաչինի շրջան
Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի լույս 1-ի գիշերը մտան Լաչինի շրջան, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը: Դա վերջինն է այն շրջաններից, որոնք, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը պիտի թողներ Ադրբեջանին:
Նշենք, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Ավարտվել են տեխնիկական հարցերի շուրջ բանակցությունները, որոնք վերաբերում են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքի հիմքերին և սկզբունքներին։
Անհրաժեշտ աշխատանքներ են տարվում՝ շուտափույթ սկսելու կենտրոնի գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասներ չեն հաղորդվում: