Մամուլ

ԱԱԾ պետի կյանքի մութ կողմը․ ինչու՞ է նա թաքցնում իր իրական հորը

ԱԱԾ պետի կյանքի մութ կողմը․ ինչու՞ է նա թաքցնում իր իրական հորը

Գեհենի Առաքելը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԱԾ պետի տեղակալի կյանքի մութ կողմը․ ինչու՞ է նա թաքցնում իր իրական հորը

ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը օրերս նշանակվեց Քնչական կոմիտեյի նախագահի տեղակալ, իսկ դրանից մեկ օր անց ԱԱԾ պետի տեղակալ։ Քյարամյանի կասկածելի այս նշանակումները կրկին ակտիվացրեցին քննարկումներն իր անձի շուրջ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Քյարամյանը մութ անցյալ ունի, որին դեռ ամիսներ առաջ մենք անդրադարձ էինք կատարել։ ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան):

Այս մասին ամիսներ առաջ գրել էր Armdaily.am լրատվականը։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը։ Այսինքն՝ Քյարամյանի հոգևորական հայրը ամուսնանալով խախտել է ՀԱԵ կանոները։

Ամիսներ առաջ Արգիշտի Քյարամյանը Politik.am-ի հետ զրույցում հերքեց լուրերը, որ ինքը Կատայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քյարամյանի որդին է։

Իսկ ահա Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսը (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան) Armdaily.am լրատվականի հետ զրույցում նշել է, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի, Արգիշտին իր որդին չէ։

Երբ լրատվականը Սրբազանին հարցրել է իր քաղաքացիական անունը, նա վրդովվել է․ «Չհասկացա, հիմա դուք հեռախոսով ինչ եք ինձ ուզում ասել։

Ես ասում եմ, որ իմ ազգանունը Քարամյան է և Արգիշտին իմ ազգականն է։ Եթե դուք ինձ չպիտի հավատաք, ապա ինչու եք զանգահարել։ Սրանով ավարտում եմ, քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի»։ Հարցին, թե ինչ ազգական է Արգիշտին իրեն, Սրբազանը պատասխանել է. «Իմ հորեղբոր թոռն է Արգիշտին։ Աստծո օրհնությունը Ձեզ, Մնաք բարյավ»։

Համացանցի բաց աղբյուրները սակայն այլ իրականության մասին են խոսում։ Նախ Արգիշտի Քյարամյանը իր պաշտոնական կենսագրությունում իր հայրանունը նշել է Էլբեկի։ Նրա հայրանունը արտացոլված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով»։

Կիսվել