ԱԱԾ պետը իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է, բոլորս պիտի սթափվենք․ Սասուն Միքայելյան
«ԱԱԾ պետը իմ ընկերն է, ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է … Բոլորս պիտի սթափվենք, բոլորս, որովհետև էսօր էս զորահավաքը ինչի՞ համար է։ Վաղը, դուք գիտեք, էսօր, Աստված ոչ արասցե, եթե մենք համախմբված չլինենք, պատկերացրեք․․․ Իզուր չի, որ էսքան տարի թշնամին զինվում է»,- ասաց Միքայելյանը։
Այս մասին ասեց ԵԿՄ ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանեց լրագրողների հարցերին։
Իսկ Վանեցյանի հրաժարականի, նրա ուսադիրները աղբանոց նետելու վերաբերյալ՝ ասեց․
«Ոչ ոք իրավունք չունի ուսադիրը … ես էլ եմ ուսադիր կրել։ Նման բան ոչ ոք իրավունք չունի ասի»,- ասաց Միքայելյանը։