Մամուլ

ԱԱԾ-ում գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին Մհեր Ավագյանին․ փաստաբան

ԱԱԾ-ում գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին Մհեր Ավագյանին․ փաստաբան

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձեւով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին եւ տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձեւով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին եւ տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է եւ հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջեւանի հատվածում։

Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։

Կարեն Բեքարյան

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչների են ԱԱԾ բերման ենթարկում։ Ավելի վաղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին իր տնից բերման են ենթարկել ԱԱԾ։ 

Խուզարկություն  է իրականացվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակի եւ հարակից երկու այլ աշխատասենյակներում, որից հետո Արա Սաղաթելյանըբերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ ԱԱԾ է բերման ենթարկվել նաեւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Կիսվել