Մամուլ

ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին և որդուն բերման է ենթարկել. «Հրապարակ»

ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին և որդուն բերման է ենթարկել. «Հրապարակ»

Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Այդ մասին գրում է hraparak.am-ը:

Ըստ աղբյուրի՝ որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու, և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:

«Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչո՞ւ ծանուցագրով չեն հրավիրել և ինչո՞ւ են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկում, պարզ չէ»,-գրում է աղբյուրը:

Կիսվել