Մամուլ

ԱԱԾ նախկին պետի տեղակալի դստերը մեղադրանք առաջադրվեց

ԱԱԾ նախկին պետի տեղակալի դստերը մեղադրանք առաջադրվեց

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դատավոր դստերը քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել:

Նկատենք, որ Անի Հարությունյանը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանի եղբոր՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինն է:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 12-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով գույքի չհայտարարագրմամբ զուգորդված հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար»:

Կիսվել