Մամուլ

ԱԱԾ դիմակավորված անձինք ու ԱԻՆ-ում ընդհատված խորհրդակցությունը. ինչ է կատարվել նախարարությունում (Տեսանյութ)

ԱԱԾ դիմակավորված անձինք ու ԱԻՆ-ում ընդհատված խորհրդակցությունը. ինչ է կատարվել նախարարությունում (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է. Ինչ է կատարվել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, երբ ԱԱԾ դիմակավորված անձիք մտել են նախարարություն:

Երեկ Հակակառուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

andranik piloyan

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալումը բավականին ուշագրավ հանգամանքներում է իրականացվել:

Մասնավորապես, մեզ հասած տեղկությունների համաձայն՝ փետրվարի 28-ին, երբ ԱԱԾ-ն մտել է նախարարություն եւ նախարարին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության վերջինիս նկատմամբ, խափանման միջոց է նախաքննական մարմինը ընտրում ստորագրությամբ չհեռանալու մասին:

Դատելով իրրավիճակից՝ կարող ենք ենթադրել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն խաչատրյանը փորձում է փրկել նախարար Փիլոյանին: Ահա այստեղից էլ սկսվում է Դատախազության եւ Կոմիտեի հերթական գզվռտոցը:

Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացնել է տալիս կոմիտեի որոշումը եւ ցուցում տալիս, որ նախարար Փիլոյանին ձերբակալեն եւ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար դիմեն դատարան, ինչը բավարարվեց:

Ավելին, այս գործի հանգամանքներից մեզ այլ ուշագրավ մանրամանասներ են հայտնի դարձել: Մարտի 28-ին, երբ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտել են արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղ նախարար Փիլոյանի գլխավորությամբ եղել է խորհրդակցություն, որը կանգ է առել:

ԱԱԾ աշխատակիցները նախարար Փիլոյանին եւ խորհրդակցության որոշ մասնակիցների հրավիրել են դուրս, որից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն է ստիպված եղել խորհրդակցությունը շարունակել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել