Ազատ խոսք

ВОЗ-ի տղեն ջահանդամվեց արձակուրդ, իր տեղակալն է հիմա շեֆի նույն ոճով լեզվին տալիս

ВОЗ-ի տղեն ջահանդամվեց արձակուրդ, իր տեղակալն է հիմա շեֆի նույն ոճով լեզվին տալիս

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ВОЗ-ի տղեն ջահանդամվեց արձակուրդ, իր տեղակալն է հիմա շեֆի նույն ոճով լեզվին տալիս։ Գրում է.

«Բոլոր ««մասնագետներին»», ««նեղ մասնագետներին»», ««վերլուծաբաններին»» և ««քննադատներին»»: Այդ որ իմպերատիվ հայտարարում եք, որ համավարակի դեմ պայքարը տապալված է, ինչ ինչ քայլեր սխալ են արվել և այլն, իսկ ուր էիք այսքան ժամանակ, ինչու չէիք կանգնել Ձեր ժողովրդի կողքին Ձեր գիգանտ մտքի թռիչքով…» ու սենց բլա-բլա-բլա։

Իշխանական անբարոյականները սկզբում ցինիկաբար ձեռ էին առնում բոլոր նրանց, ովքեր իրենց զգուշացնում էին, որ կովիդը շատ լուրջ բան է, որ հնարավոր է հազարավոր մարդիկ մահանան, դա արդեն մոռացել են ու հիմա մի բան էլ պաթոսային մուննաթ են գալիս։

Հայաստանը առ այսօր աշխարհի top-երում է թե՛ վարակակիրների, թե՛ մահերի հարաբերական թվով։ 6 ամիս չէին կարողանում օրական 2500 թեստից ավել անել, հիմա հելել լեզուներն են ծածանում։

1200 մահացած, առնվազն, ու դա միայն պաշտոնական տվյալներով։ Ու սրանց անսահման ցինիկ, անսահման անամոթ լկտիությունը, էլի…»:

Կիսվել