Ֆրանսիայում երեք հազար բժիշկների աշխատանքից հեռացրել են պատվաստումներից հրաժարվելու պատճառով

Ֆրանսիայում երեք հազար բժիշկների աշխատանքից հեռացրել են պատվաստումներից հրաժարվելու պատճառով

Ֆրանսիայում երեք հազար բժիշկների, բուժքույրերի եւ բժշկական հաստատությունների այլ աշխատակիցների աշխատանքից հեռացրել են COVID-19-ի դեմ պատվաստումներից հրաժարվելու պատճառով, հայտնում է BBC-ն:

Հանրապետությունում ուժի մեջ է մտել հրամանագիր, ըստ որի պատվաստումը պարտադիր է բոլոր բուժաշխատողների, հրշեջների եւ ծերանոցների աշխատակիցների համար: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ մինչեւ պատվաստում ստանալը աշխատանքից ազատումը ժամանակավոր միջոց է: Նա նշել է, որ շատ ֆրանսիացիներ պատվաստումների համաձայնել են միայն համապատասխան կանոնի ներդրումից հետո:

կորոնավիրուսով բժիշկ

Պարբերականի տվյալներով՝ աշխատանքից բուժանձնակազմի հեռացումը որոշ քաղաքներում բողոքի ցույցերի պատճառ է դարձել: Այսպես, Նիցցայում հիվանդանոցներից մեկի 450 չպատվաստված աշխատակիցներ ցույցի են դուրս եկել:

Հարավային մեկ այլ քաղաքում՝ Մոնտելիմարում, բժիշկների սակավության պատճառով պլանային վիրահատությունները սկսել են չեղյալ հայտարարել: COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջները տասնյակ բուժաշխատողների դրդել են ազատվել աշխատանքից:

Սեպտեմբերի 11-ին ամբողջ Ֆրանսիայում շուրջ 121 հազար մարդ է մասնակցել է սանիտարական անցագրերի եւ պարտադիր պատվաստումների դեմ ցույցերին, նրանցից 19 հազարը՝ Փարիզում: Ցույցերի ընթացքում վիրավորվել է երեք ոստիկան, ձերբակալվել է 96 ցուցարար: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու մահակներ են կիրառել: