Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրակոցներ են հնչել․ վիրավորվել է քահանան

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կրակոցներ են հնչել․ վիրավորվել է քահանան

Կրակոցներ են հնչել Ֆրանսիայի Լիոն քաղաքի հունական ուղղափառ եկեղեցու մոտ. վիրավորվել է քահանան, որի վիճակը ծանր է, հայտնում է Progres-ը` հղում կատարելով ականատեսներին:

BFMTV-ի տվյալներով, կրակոցների հեղինակը մոտ 40 տարեկան տղամարդ է, որը դեպքի վայրից դիմել է փախուստի:

police

Նշենք, որ այսօր 50 թուրք իսլամիստներ «Ալլահ Աքբար» կոչերով ներխուժել են Վիեննայի Սբ. Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար։

Երիտասարդները գոչել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից հեռացել են նախքան իրավապահների ժամանելը:

Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է: