Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները վերջին հրաժեշտն են տալիս Պելեին (Տեսանյութ)

Ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները վերջին հրաժեշտն են տալիս Պելեին (Տեսանյութ)

Ֆուտբոլի լեգենդ Պելեի հարազատները հրաժեշտ են տալիս նրան: Կադրերում երևում է՝ ինչպես են Պելեի ընտանիքի անդամները, այդ թվում կինը՝ Մարսիան, բռնել միմյանց ձեռքերը, իսկ որդին՝ Էդինյոն, աղոթում է:

Արարողությանը ներկա են եղել ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ, երկրպագուներ այդ թվում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Հրաժեշտի արարողությունից հետո երթ կանցկացվի։ Հուղարկավորության արարողությանը, որը տեղի կունենա այսօր, ներկա կլինեն միայն ֆուտբոլիստի ընտանիքն ու մտերիմները։

Տեսանյութը ստորև