Օպերատիվ գործողությունների արդյունքում Արեշ թաղամասում կանխվել է զինված «ռազբորկա». 8 անձ բերման է ենթարկվել

Օպերատիվ գործողությունների արդյունքում Արեշ թաղամասում կանխվել է զինված «ռազբորկա». 8 անձ բերման է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել առանձնապես ծանր հանցագործություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 8/1 հասցեում մի խումբ երիտասարդներ հավաքվել են և իրենց միջև «ռազբորկա են անում» ու հնարավոր է, որ նրանք զինված են։

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի հսկողությամբ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ անցան գործի։

Նրանք, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների հետ, նշված հասցեում գտնվող ավտովերանորոգման կետի շինությունից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 8 անձի։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը, տեսնելով ոստիկաններին, գոտկատեղից ատրճանակը հանել և շպրտել է սենյակի տեսանելի հատվածում։

Բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Իշխան Թովմասյանը, 33-ամյա Դավիթ Սահակյանը, 25-ամյա Պետրոս Մինասյանը, 30-ամյա Արթուր Աֆրիկյանը, Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ռուբեն Հակոբյանը, Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Վարդգես Բերակչյանը։ Պարզվել է, որ ատրճանակը նետած անձը Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Խաչատրյանն է։

Անձնական խուզարկությամբ Ի. Թովմասյանի մոտ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ մոխրացած հետքերով ապակյա կոլբա, 1 հատ ծալովի դանակ։ Իսկ Ա. Աֆրիկյանի մոտ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 1 հատ մոխրացած հետքերով ապակյա կոլբա։  Վերջիններս հայտարարել են, որ հայտնաբերվածները պատկանում են իրենց։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Բերման ենթարկվածները բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ։