Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան․ «Ժողովուրդ»

Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, եւ բոլոր նշանակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով:

Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է: Այսպիսով, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ռազմիկ Պետրոսյանի նշանակումն այս պաշտոնին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը նշեց. «Խոսքն աշխարհազորի մասին է, որի մասին նախագիծն ընդունվեց օրերս։ Սա վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, եւ յուրաքանչյուրս պետք է մեր մարզում իր խնդիրը կատարի, որ ավելի կազմակերպված լինի: Շատ սպասված կառույց է աշխարհազորը»:

սմերչ

Պետրոսյանի հետ զրուցել ենք նաեւ սահմանում տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ շուտով կլսենք հաղթանակի մասին. «Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին:

Հակառակորդի միջոցներն առաջին օրերին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»:

Պետրոսյանը խոսեց նաեւ հակաօդային պաշտպանության մասին՝ ասելով, թե օր օրի այդ միջոցներն ավելանում են, եւ մինչեւ ամսի 5-ը կունենանք միջոցներ, որոնցով ամբողջությամբ կփակենք օդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում