Քրեական տարրերի «ռազբորկա»՝ Երևանի կենտրոնում. ծեծկռտուք է տեղի ունեցել «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև

Քրեական տարրերի «ռազբորկա»՝ Երևանի կենտրոնում. ծեծկռտուք է տեղի ունեցել «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական անցյալ ունեցող անձանց ռազբորկա-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ Արթուրը:

Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ռ. Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել է Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանություն է տեղափոխվել 2 Maybach, 1 Mercedes  և 1 Toyota մակնիշի ավտոմեքենան: