ՔՊ-ական պատգամավորի քեռին` ընդդիմության հավաքներին. «Ժողովուրդ»

ՔՊ-ական պատգամավորի քեռին` ընդդիմության հավաքներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ի դեմս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, խոսելու պարտականությունը հանձն առած, մեկը մյուսին հերթ չտալով, այս օրերին ամենատարբեր պիտակներ ու գնահատականներ են տալիս ընդիմությանն ու առանձին գործիչների։

«Թալանչիներ», «ռեւանշիստներ», «սուտ խոստումներ տվողներ». այս ու նմանատիպ այլ բնութագրումներ են տալիս մերօրյա իշխանավորները՝ հաճախ մոռանալով, որ «նախկինների» մեջ նաեւ իրենց հարազատներն ու արյունակցական ազգականներն են։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, օրինակ, վերջին օրերին ունեցած հարցազրույցների ժամանակ ընդդիմադիրներին անվանում է «վատ հասկացողների խումբ», «ստերի պղպջակներ արձակողներ», «ռեւանշիստներ», «ժողովրդին չսիրողներ», որոնք պատերազմ են ուզում, եւ այլն։

Հետաքրքիր է՝ ընդդիմադիրներին նման գնահատական տալով՝ արդյոք իր հարազատ մորեղբորը՝ Ռուբեն Հովհաննիսյանի՞ն էլ նկատի ունի, որ երկար տարիներ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետն է եղել եւ այս օրերին ամեն օր Ֆրանսիայի հրապարակում է։

Պատգամավոր Հովհաննիսյանը, չենք կարծում, թե տեղյակ չէ, որ հարազատ քեռին նույնպես իր եւ իր ղեկավարի հրաժարականն է պահանջում ու մասնակցում այս օրերին Երեւանի փողոցներում ընթացող անհնազանդության ցույցերին։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում