«Քո կարճ կյանքում ավելի շատ ես արել այս երկրի համար քան նրանք, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար»

«Քո կարճ կյանքում ավելի շատ ես արել այս երկրի համար քան նրանք, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար»

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուդիկ ջան, տղա ջան, այնքան ասելու բան կա քո մասին, դու քո կարճ կյանքում ավելի շատ ես արել այս երկրի համար քան նրանք, ովքեր պատասխանատու են այս ողբերգության համար։

Քո մասին շատ կա ասելու, որքան էլ դրա մեջ իմաստ կա, նույնքան կարծես թե անիմաստ է։ Մենք, Ալավերդին, Հայաստանը կորցրեցինք քեզ և քո զինակից ընկերներին։

Միևնույնն է ասելու շատ բան կա, Փառք քեզ հերոս բալա, ինչպես միշտ բոլորին հասնող մնացիր»:

Ինչպես հայտնել էինք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել է 2 զինծառայող։

Զոհված հերոսներից կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր։