«Քոքոբելյանների հորը իրենց բակից գողացել են և արդեն երկու օր է լուր չկա»

«Քոքոբելյանների հորը իրենց բակից գողացել են և արդեն երկու օր է լուր չկա»

Տաթև Արցախը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն երեկ մինչեւ գիշերվա 2-ը եղել եմ Իջեւանի ոստիկանության բաժանմունքում, պարզվում է լավ էլ արկածախնդիր մարդ դուրս եկա։

Մենակ ես կարող էի ընկերուհուս հետ սարերում ման գայի հետո մեքենայի մոտ հասնելուն պես Երևանի քրեականի տղերքը ցեպիտ անեյին մեզ ու տանեյին ոստիկանություն, ու որ իմանաք ինչի … բռնվեք չնկնեք, դիակի մասին տեղեկություն ունենալու եւ այն փնտրելու մեջ:

Դե մի խոսքով էնտեղ իմացա, որ Քոքոբելյանների հորը իրենց բակից գողացել են եւ արդեն երկու օր է լուր չկա, հասկացաք չէ? ում մասին է խոսքը, նույն նրա ով օրեր առաջ 50000 ՀՀ դրամով ՀԷԿ էր գնել )

Մի խոսքով դեռ էդ ՀԷԿ ը հեչ ՀՀ ում տանից մարդ են գողանում հանգիստ ու այ տենց օրերով ոչ մի լուր ու դա նորմալ է ?

Հիմա որ գրեմ կասեն թիրախավորում են էս են անում են անում, բա ինչ ասեմ ասենք Քոքոբելյան Վաչիկ նորմալա? որ երկու աղջկա են ժամերով հորդ թեմայով պահում ոստիկանությունում, էդ կարգի դատողություններիդ մակարդակը ցածր է ?

Ես չեմ ուզում ավել բաներ խոսեմ իմ գործն էլ չի ում անձնականը ինչ, բայց որ ՀՀ ում շրջելը արկածախնդրություն է էդ փաստ է, չգիտես ում ինչի համար կտանեն բաժին:

Լավա գոնե Իջեւանի ոստիկանությունում մարդկային հատկություններով օժտված աշխատակիցներ էին:

Առաջի անգամ էի ի դեպ էդ քաղաքում )

Մի խոսքով ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է, ընկերուհուս հետ էլ»: