«Քոչարյանի, Սաշիկ միլիոնները հեչ, Արարատ Միրզոյանի ծնունդի խաշի 290.000 դրամը վույ աման․․․»․ Ստյոպա Սաֆարյան

«Քոչարյանի, Սաշիկ միլիոնները հեչ, Արարատ Միրզոյանի ծնունդի խաշի 290.000 դրամը վույ աման․․․»։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյան Ռոբերտի տղաների միլիոնները (ինքն ասում է միլիոն, հասկացեք միլիարդ) հեչ, Սաշիկ Սարգսյանի կողմից «կամավոր» բյուջե վերադարձվող միլիոնները (պահած միլիարդներն ինքներդ հասկացեք) հեչ։

Պանամայի օֆշորների միլիոնները, Վենետիկի միլիոնանոց «պադվալները» հեչ, նախկին նախագահների կողմից ազգից թալանված փողերով քաղաքի կենտրոնում վարձված գրասենյակները, պահվող թիմերն ու շապիտո շրջիկ կրկեսները հեչ։

Արարատ Միրզոյանի ծնունդի խաշի 290.000 դրամը վույ աման, աման, աման․․․ կերան, կերան, կերան»: