Քոչարյանի աջակիցների ֆլեշմոբը՝ նրա ծննդյան օրվա առիթով․ Տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ֆլեշմոբը՝ նրա ծննդյան օրվա առիթով:

Նրանք «Ծնունդդ շնորհավոր պարոն նախագահ», «Ծնունդդ շնորհավոր Արցախի հերոս», «Հող հանձնող չես, հող գրավող ես» գրությամբ շապիկներով և պաստառներով հավաքվել են Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում:

Այնուհետև լուսանկարել Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի վրա փակցված մեծ պաստառը «Շնորհավոր ծնունդդ պարոն նախագահ, շնորհավոր ծնունդդ Արցախի հերոս» գրությամբ:

Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակն է: Նրան շնորհավորել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, գեներալներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը: