Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը ևս հանձնվում են Ադրբեջանին

Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը ևս հանձնվում են Ադրբեջանին

Sputnik Արմենիան-գրում է․ Գորիս համայնքի Քարահունջ գյուղի 30 հա գյուղնշանակության հողեր հանձնվում են Ադրբեջանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Անտրամաբանական տալիս են, ով ինչ ուզում է՝ տալիս են։ Քարահունջը Գորիսի աջ մասում է՝ Որոտանից դեպի աջ իջնելիս։ Նոր Քարահունջը ձախ մասում է՝ Վարարակն գետի մյուս ափին։ Դրանից մի քիչ ներքև Քարահունջի այգիներն են։

Խոսքը հենց այդ այգիների մասին է. էդ այգիներն ընդհանրապես սահմանի հետ կապ չունեն, բայց էս նոր վարչապետական քարտեզներով ընկել է սահման»,- նշեց Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է հանձնվել նաև Քարահունջ գյուղի ՀԷԿ-ը։

«Աշխատողներն անգամ ՀԷԿ-ից տեխնիկա չեն կարողացել դուրս բերել»,- նշեց համայնքապետի տեղակալը։

Գորիսի հայտնի քարե կամարի հարևանությամբ գտնվող բարձունքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ բարձունքի ձորերում մոտ 30 հա տարածք ընդգրկող այգիներ ու արոտավայրեր կան, որոնք պատկանում են Քարահունջի բնակիչների

Տեսանյութը ստորև