Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում

Քանի՞ ընտրող կա Հայաստանի Հանրապետությունում

Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե Հայաստանի Հանրապետությունում քանի մարդ ունի ընտրելու իրավունք և կարող է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին իր ձայնը տալ այս կամ այն ուժին։

ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող ընտրողների թիվը հաստատելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջնորդվել է Հայաստանում անցկացված վերջին` 2011 թվականի մարդահամարի տվյալներով։

2021թ-ին Հայաստանում նախատեսվում էր նոր մարդահամար անցկացնել, բայց կառավարության որոշմամբ, այն հետաձգվել է մինչև 2022թ.-ը։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն է։

ԿԸՀ-ն հրապարակել է նաև ՀՀ-ում թվով առաջին չորս ազգային փոքրամասնությունների տվյալները։ Այս ազգերը ՀՀ Ընտրական օրենսգրքով ԱԺ–ում կունենան մեկական ներկայացուցիչ` անկախ ընտրությունների արդյունքից։