Քաղաքացին «թեժ գծով» հայհոյանք է ուղարկել վարչապետին

Քաղաքացին «թեժ գծով» հայհոյանք է ուղարկել վարչապետին

Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ ԱԱԾ-ից համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի hotline @ gov.am էլ. հասցեին մի էլեկտրոնային հասցեից ստացված հաղորդագրությունը:

Իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ այն իր մեջ պարունակում է ՀՀ քր.օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելու առերևույթ հանցագործության հատկանիշներ:

Նախապատրաստվում են նյութեր: