Քաղաքացին այս տարի 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 մլն դրամ չի կարո՞ղ ծախսել. Փաշինյան

Քաղաքացին այս տարի 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, 100 մլն դրամ չի կարո՞ղ ծախսել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով 124 մլն դրամ քաղաքացու օրվան տրամադրելուն։

Դիտարկմանը, թե կարելի էր այդ փողն այլ ուղղություններով ծախսել, վարչապետն արձագանքեց.

«Այլ ուղղություններով էլ գումարները կծախսվեն: Այդպես ամեն ինչի մասին էլ կարելի է ասել՝ այլ ուղղություններով կարելի է ծախսել:

Այդ ծախսը միայն Երեւանում չէ, այդ 124 մլն դրամից առաջին անգամ բոլոր մարզկենտրոններին 10-ական մլն ծախսվել է: Այսինքն այդ գումարը գնալու է մարզեր, ի՞նչ վատ է: Այս տոնն իմը չի ինչի՞ եք ինձ հարցնում, ուզո՞ւմ եք, էսօր գնամ, տնից դուրս չգամ:

Կառավարությունը որոշում է կայացրել, մարդկանց տվել է հնարավորություն: Եթե մարդիկ ուզում են տոնել՝ կտոնեն, չեն ուզում՝ չեն տոնի: Ուժով որեւէ մեկին չենք պատրաստվում ստիպել»: