Քաղաքապետը մոռացել է, որ Երևանի «Ելք» խմբակցությունը ընդդիմադիր է․ Էդմոն Մարուքյան

Այսօր տեղի ունեցած ավագանու նիստից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանը իր անձնական էջում գրառում է կատարել՝ Հայկ Մարությանին հիշեցնելով իրենց կուսակցական գործունեության մասին․

«Երևանի քաղաքապետը մոռացել է, որ Երևանի ԵԼՔ խմբակցությունը ընդդիմադիր է եղել, առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է եղել և այդ խմբակցությանը պոստ ֆակտում քննադատում է, որ Տարոն Մարգարյանը լավ չի աշխատել»։