Քաղաքապետարանը պատշաճ արձագանքեց Bavnews-ի ահազանգին

Այսօր անընդմեջ տեղացող ձյունը, անձրևը անանցանելի էին դարձրել Երևանի մի շարք փողոցներ։ Բացառություն չէր նաև Շենգավիթ վարչական շրջանի Մխչյան փողոցը։ Ճանապարհի սկզբում այնքան շատ ջրային կուտակումներ էին առաջացել, որ անանցանելի էր դարձել ճանապարհը։

Վաղ առավոտից Bavnews.am-ի խմբագրություն տարբեր քաղաքացիներ են դիմում և զանգահարում։ Մենք դիմեցինք Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություն։

Ուրախ ենք տեղեկացնել, որ քաղաքապետարանի կողմից տարված աշխատանքների արդյունքում այդ հատվածը կարճ ժամանակում հասանելի դարձավ։  

Կիսվիր ընկերներիդ հետ