Քաղաքական դալտոնիկների համար ասեմ` մեր դրոշը եռագույնն է, Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահը․ Շարմազանով

«Քաղաքական դալտոնիկների համար ասեմ` մեր դրոշը եռագույնն է, Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահը: Ճգնաժամ կա որոշ մարդկանց քաղաքական և իրավական գիտելիքների հետ կապված:

Անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակին ուղղված Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար Նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորների հրաժարականի մասին):

ՀՀԿ մամուլի խոսնակը նախ կարծում է, որ սա քաղաքական ինքնահռչակում կամ քաղաքական «սամազվանեցություն» է, և ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա: Ըստ Շարմազանովի՝ սա կեղծ, արհեստական, շինծու օրակարգ է: