Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ։

Դիվանագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ պոպուլիզմի ժանրից էր`«օդում կախված» թողնելով մի շարք հարցադրումներ.

Նիկոլ, ու՞մ ջանքերով Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերն» ու նրանից «կիրթ ու նորմալ» մարդու տպավորություն ստացավ:

Ո՞վ էր օտարերկրյա գործակալների մասին հայտարարում ` չգտնելով գեթ մեկին:

Ո՞վ էր բերանը ջուր առած լռում, երբ Բոլթոնն առաջարկում էր Հայաստանին հրաժարվել «պատմական կաղապարներից»:

Ո՞վ էր Արցախում պատերազմը սկսող և հողեր հանձնող դավադիր ուժեր փնտրում` carte blanche տալով Ադրբեջանին:

Ո՞վ էր մայիսի 19ին դատարանների շրջափակման անօրինական կոչ անում:

Հ.Գ. Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ: Շառլ դը Գոլ»։