Փոփոխություն բաց տարածքներում դիմակ կրելու որոշման մեջ

Փոփոխություն բաց տարածքներում դիմակ կրելու որոշման մեջ

Պարետի նոր որոշմամբ՝ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի սակայն պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը։

Փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ: Երկուշաբթի օրվանից բոլոր փակ տարածքներում, այդ թվում նաև տրանսպորտում, դիմակ կրելը լինելու է պարտադիր:

Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը:

Այսինքն`քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու: