Փորձել են վրաերթի ենթարկել Նարեկ Մալյանին

Երեկ փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին, ինչի մասին տեղեկացրեց իր ֆեյսբուքյան էջով։

«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ:

Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանանալով իհարկե իմ պատասխանին: Ասածս ինչ ա․․․ ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին»։

Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր…

Gepostet von Narek Malyan am Donnerstag, 7. März 2019

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նարեկ Մալյանի տան մոտակայքում հարձակվել էին նրա վար և քաշքշելով փորձել գցել աղբամանը, որի տեսանյութը տարածվել էր ողջ համացանցով մեկ։