Փլուզվել է Ձորագետի կամուրջը․ «Զիլ» բեռնատարը և «Նիվան» հայտնվել են գետում

Փլուզվել է Ձորագետի կամուրջը․ «Զիլ» բեռնատարը և «Նիվան» հայտնվել են գետում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Ստեփանավանից դեպի ժողովրդին հայտնի Ամրակից ձորի հանգստյան գոտիներ տանող Ձորագետի վրա կառուցված մոտ 10 մետր երկարությամբ մետաղական կամուրջը:

Կամրջով այդ պահին անցնելիս է եղել ЗИЛ մակնիշի բեռնատարը, որը գլխիվայր շրջվել է: Գետում է հայտնվել նաև Niva մակնիշի ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Սերգեյ Համբարձումյանը, պարեկներ Հայկ Աղումյանը, Արթուր Մամյանը, Հովհաննես Հայրապետյանն ու Արթուր Հայրապետյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա՝ մինչև կժամանեն վերամբարձ կռունկով մասնագետները, որպեսզի ЗИЛ-ը դուրս բերեն գետից:

Niva-ն պարեկները փրկարաներն ու քաղաքացիները հատուկ ճոպաններով դուրս են բերել անվտանգ վայր: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: