«Փառք քեզ Աստված, Էրիկս տուն ա վերադառնում»

«Փառք քեզ Աստված, Էրիկս տուն ա վերադառնում»

Վերադարձողների թվում է նաև Էրիկ Խաչատրյանը։

«Փա՜ռք քեզ Աստված, Էրիկս տուն ա վերադառնում մեր 15 եղբայրների հետ միասին, տարոսը բոլոր մեր հարազատներին, որովհետև բոլորն էլ մեր ազգի զավակներն են, մեր քույրերն ու եղբայրները», ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Երանոսյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից այսօր Հայաստանին փոխանցված 15 ռազմագերիներից 13-ի անունները։

Ստեփանյան Արթուր, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսանդր, Արմավիր

Գասպարյան Էրիկ, Երևան

Բաբայան Սաշա, Մասիս

Անդրեասյան Արտակ, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Մասիս

Սերունյան Նարեկ, Հրազդան, գյուղ Քաղսի

Պետրոսյան Սասուն, Ստեփանակերտ,

Սարգսյան Վրույր, Կոտայք

Բուդոյան Արմեն Գեղարքունիք

Հովհաննիսյան Բորիս Ալավերդի

Աբգարյան Արթուր, Արմավիր