Փաշինյանի վարկանիշը բարձրացել է, այդ թվում Արցախում. Հարցման տվյալները․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Գելափ ինթերնեշնլ» ընկերության անցկացրած հարցումներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 67 տոկոս է, որը մի փոքր ավելի բարձր է նախորդ հարցման արդյունքներից:

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի վարկանիշն զգալիորեն բարձրացել է նաև Արցախում:

Ըստ հարցման մեր աղբյուրների՝ դա կապված է Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության հետ, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումները նույնական են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։