Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են գաղտնիության պայմաններում. Նարեկ Մալյան

Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են գաղտնիության պայմաններում. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Տեղեկացնեմ, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները իրականացվում են ամենաբարձր գաղտնիության պայմաններում: Նույնիսկ ՊՊԾ պլանավորման բաժինը նախապես չի տեղեկացվում այցի մասին:

Պլանավորման բաժնի թիկնապահների անմիջական պարտականությունների մեջ է մտնում մասնակցել պահպանվող օբյեկտի՝ տվյալ դեպքում վարչապետի, տեղաշարժման ուղղությունների և գրաֆիկի կազմմանը: Դա արվում է անվտանգության արդյունավետ կազմակերպման նպատակով, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները կարողանան տեղում, նախապես իրականացնել անվտանգության միջոցառումներ:

Սակայն Նիկոլ Փաշինյանը իր այցերը գաղտնի է պահում, ոչ միայն իր հպաաաարտ ժողովրդից, այլ նույնիսկ իր թիկնապահական ծառայություններից:Այցերը գաղտնի են պահվում նաև մարզային իշխանություններից:

Մարզային իշխանություններին, իմքայլական զոնալ բոլոր պատգամավորներին մի քանի օր առաջ հրահանգվել է մոտակա օրերին համենայն դեպս պատրաստ լինել վարչապետի այցին, առանց այդ այցերի մասին հստակ տեղեկատվություն տալու:

Արդյունքում այցերի անակնկալ լինելու պատճառով իմքայլականները չեն կարողանում նախապես ապահովել անհրաժեշտ մարդաքանակ ու ստիպված Նիկոլի ելույթների մասսովկան ինչ-որ կերպ ապահովելու համար հանդիպման վայր վերջին վայրկյանին զոռով բերում են դպրոցական երեխաների: Ս

ա բացատրում է այս լուսանկարի առեղծվածը, որտեղ ՀՀ վարչապետը կարծես մանկական բեմադրության մասնակից լինի ասենք «նապաստակի» կերպարով:

Նիկոլ Փաշինյանի վախը պայմանավորված է նրանով, որ նախապես հայտարարված այցի ընթացքում կարող են մոտենալ զոհվածների, անհետ կորածների, գերիների ծնողները պահանջներ ներկայացնել, կամ գոռալ «Նիկոլ դավաճան»»: