Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության  օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների  փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առևտրատնտեսական, մշակութային,  հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառուղջություն և բարեկեցություն,  իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: