Փաշինյանը լավ առաջարկ ունի նրանց համար, ովքեր ունեն ավտոմեքենաների հնամաշ կմախքները, որպես մետաղի ջարդոն

Փաշինյանը լավ առաջարկ ունի նրանց համար, ովքեր ունեն ավտոմեքենաների հնամաշ կմախքները, որպես մետաղի ջարդոն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, գրել է.

«Խնդրում եմ հնարավորինս շատ տարածել․ Սիրելի հայրենակիցներ. ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետեւյալ հասցեներով.

1. Երեւան

— Այվազովսկու 4/2

— Արտաշատյան խճուղի 5/1

Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի

— Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51

— Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր

Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս

Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5.Չարենցավան

Երեւանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:

Ուշադրություն — Բոլոր այն դեպքերում, երբ մի տեղում կուտակված կլինեն ոչ պակաս քան 12 ավտոմեքենայի կմախք, ընդունող կազմակերպության տեխնիկան կմոտանա տվյալ տարածքին եւ կիրականացնի ավտոմեքենաների կմախքների տեղափոխումը:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»: