Փաշինյանը Աղաջանյանից ազատվում է հենց Մանե Գևորգյանի պատճառով․ Mediaport

Փաշինյանը Աղաջանյանից ազատվում է հենց Մանե Գևորգյանի պատճառով

Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը՝ DJ Էդոն, առաջիկայում ազատվելու է պաշտոնից, նրան փոխարինելու է Արսեն Թորոսյանը, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը, առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել:

Նիկոլ Փաշինյան

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղաջանյանի ազատումը կապված է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, որի անձի շուրջ կառավարության շենքում ինտրիգներ են կատարվում:

Փաշինյանը Աղաջանյանից ազատվում է հենց Մանե Գևորգյանի պատճառով:

Մանրամասներն՝ առաջիկայում: