Տվյալ անձին պարզաբանումներ անելու նպատակով մի անհանգստացրեք․ Արտակ Հովհաննիսյան

Տվյալ անձին պարզաբանումներ անելու նպատակով մի անհանգստացրեք․ Արտակ Հովհաննիսյան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի’ ԶԼՄ-ներ, լրագրողներ

Պաշտոնյան, ով «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1 ԱՍՏԻՃԱՆԻ» շքանշանը թողել էր որդուս՝ Ալբերտի շիրմաքարին’ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած մեր եղբայրներին, ցանկացել էր չբացահայտել իր անձը։

Ուստի, խնդրում եմ եւ հորդորում, եթե անգամ ձեզ հաջողվել է, ըստ նամակում գրված անուն, ազգանունի առաջին տառերի (շքանշանին կից գրության մեջ ստորագրված էր Ա.Ս.) վերծանել ու բացահայտել տվյալ անձին, պարզաբանումներ անելու նպատակով մի անհանգստացրեք նրան. գրության մեջ հստակ նշված էր այդ քայլին գնալու մարդկային ու զգացմունքային դրդապատճառները։

Ինքս էլ, պետական պաշտոնյայի անհայտ մնալու որոշումը հարգելով, ոչինչ չեմ մեկնաբանելու։