Տոնոյանին ոստիկանական մեքենայով բերեցին դատարան (Տեսանյութ)

Տոնոյանին ոստիկանական մեքենայով բերեցին դատարան (Տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցի հարցը։

Քիչ առաջ Տոնոյանին ոստիկանական մեքենայով բերեցին դատարան:

Դավիթ Տոնոյանին աջակցելու նպատակով դատարան է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Ես համոզված եմ, որ պարոն Տոնոյանն անմեղ է, բայց, այնուամենայնիվ, տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա»,- նշեց նա։

Տեսանյութը ստորև