Տղամարդկություն ունեցի և քո խստագույն պատիժը կրիր․ Գոռ Քլոյանի հայրը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Տղամարդկություն ունեցի և քո խստագույն պատիժը կրիր։

Մեղադրյալ Քոչարյան, Դուք ասել եք՝ ես տղամարդ եմ։ Իհարկե տղամարդ ես։ Տղամարդկություն ունեցի և քո խստագույն պատիժը կրի»։

Այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին դիմեց Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը։