Տիմատին ադրբեջանցիներին ասել է՝ ես ձեր եղբայրն եմ, երեկ էլ ռեստորան է բացել Երեւանում

Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում: Այդ մասին նա հրապարակայնորեն հայտարարել է 2007 թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ:

Համերգի ավարտից հետո նա դիմել է հանդիսատեսին ու մի քանի անգամ կրկնել դա:

«Ես ձեր եղբայր Տիմատին եմ»,- ասել է նա:

Այս տեղեկությունը պահպանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում:

Սա միակ «հայ-ադրբեջանական» սկանդալը չէ Տիմատիի մասնակցությամբ: 2015 թ. նա Երեւանում համերգի ժամանակ անակնկալ էր մատուցել հայ հանդիսատեսին: Երգերից մեկը սկսել էր «հատուկ Երեւանի համար ռեմիքսով»: Նույն անակնկալը նվիրել էր նաեւ ադրբեջանցիներին՝ «հատուկ Բաքվի համար»:

Երեկ՝ հունիսի 13-ին, Երեւանում բացվել է Տիմատիի՝ «Black Star» արագ սննդի ռեստորանը: Սա դեռ պաշտոնական բացումը չէ: Պաշտոնականը կլինի մոտ 1 ամսից, Տիմատին էլ հանդես կգա շոուով: Դեկտեմբերի 6-ին նա նույնպես համերգ ունի Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Աղբյուր՝ armtimes.com