Տեղադրվել է Մանվել Գրիգորյանի արձանը

Տեղադրվել է Մանվել Գրիգորյանի արձանը

Այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։ Նրա հայրենի Արշալույս գյուղի գերեզմանատուն են մեկնել Գրիգորյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, գրում է Հրապարակը։

Ի հիշատակ Գրիգորյանի` գերեզմանատանը նրա արձանն է տեղադրվել։ Հենց այդ արձանի շուրջ էլ նրան ճանաչող անձինք ծաղիկներ են խոնարհել։ Մանվել Գրիգորյանի արձանը կերտել են նստած դիրքով․ մի ձեռքը դրված է ազդրին, մյուսը՝ բռունցք արված՝ կողքին, կարծես՝ հարվածում է։ Արձանն ամբողջությամբ սպիտակ է։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական լուրջ խնդիրներ ուներ, սակայն նրա դեմ հարուցված էր քրեական գործ, և դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդպես էլ թույլ չտվեց, որ Գրիգորյանը մեկնի Ֆրանսիա՝ բուժումն այնտեղ շարունակելու։

Ի վերջո, հիվանդությունը խլեց նրա կյանքը, իսկ քրեական գործը դատարանում նույն դատավորի նախագահությամբ շարունակվում է քննվել։