«Տարոն Սահակյանը չի խոշտանգվել․ նա իմ սանիկն է». Ոսկան Սարգսյան

«Տարոն Սահակյանը չի խոշտանգվել․ նա իմ սանիկն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարոն Սահակյանը իմ սանիկն է, համագյուղացին է, իմ եղբոր աներձագի տղան։ Ես եմ եղել իր կնքահայրը, երբ մեկնում էր Երուսաղեմ՝ հոգևոր դպրոցում սովորելու։

Իմ տանը պատվավոր տեղում Երուսաղեմից Տարոնի բերած, նվեր մոմերն են դրված։ Դրանից հետո Տարոնը աշխատել է ոստիկանությունում, այնուհետև՝ դարձել զինվորական սպա։

31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինն այժմ տեղափոխում են հայրենի Ոսկեվան գյուղ։

Տարոնի հայրը՝ 1990-ականների մարտերի ակտիվ մասնակից, պահեստազորի մայոր Ջիվան Սահակյանը, քիչ առաջ ինձ հայտնեց, որ Տարոնի մարմինը խոշտանգված չի եղել, նա մարմնի վրա երկու հատ բեկորային վնասում կա։

Գնդապետ Զեյնալյանը հայտնել է Ջիվան Սահակյանին, որ Տարոնը աչքի է ընկել իր խիզախությամբ։ Տարոն Սահակյանի զոհվելու հանգամանքները պարզ չեն»։