«Տաշիր պիցցա»-ում սնվելուց հետո 15 մարդ է հոսպիտալացվել Նորքի Ինֆեկցիոն․ այդ թվում՝ 2 երեխա

«Տաշիր պիցցա»-ում սնվելուց հետո 15 մարդ է հոսպիտալացվել Նորքի Ինֆեկցիոն․ այդ թվում՝ 2 երեխա

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում, 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արդեն սկսել են վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում էլ:

Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: