«Տաշիր գրուպը» մտադիր է գնել «Արմենիան». «Հրապարակ»

«Տաշիր գրուպը» մտադիր է գնել «Արմենիան»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել և Կարեն Կարապետյաններին պատկանող «Տաշիր գրուպը», մեր տեղեկություններով, մտադիր է գնել «Արմենիա» ավիաընկերությունը կամ դրա բաժնետոմսերի մի մասը։

Ընկերությունը, հիշեցնենք, հայկական ռեզիդենտ ընկերություն է, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսը, պատկանում է հայ ներդրողին՝ Ռոբերտ Օգանեսյանին, իսկ 49-ը տոկոսը՝ վրացի Թամազ Գաիաշվիլուն։

Եվ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիրն» այս պահին բանակցում է, որ այս երկուսից, իսկ առավել հավանական է՝ վրացական բաժնեմասից բաժնետոմսերի որոշակի մաս ձեռք բերի։ «Արմենիա» ավիաընկերությունից մեր հարցին, թե ճի՞շտ է, որ նման գործընթաց կա, ասացին․

«Մեր ավիաընկերությունը վեց տարվա իր գործունեության ընթացքում միշտ էլ բանակցել է տարբեր ներդրողների հետ, ինչը կնպաստի ինչպես «Արմենիա» ավիաընկերության, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, հետևաբար՝ բանակցությունները մեր գործընթացի անբաժանելի մասն են կազմում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: