«Տան միջի հանցագործներին» թողել եք, փախած հանցագործների նկատմամբ եք կալանավորման որոշումներ կայացնում․ Հայկ Տորոյան

«Տան միջի հանցագործներին» թողել եք, փախած հանցագործների նկատմամբ եք կալանավորման որոշումներ կայացնում․ Հայկ Տորոյան

Հայկ Տորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրության մեջ մի մեծ ոգևորություն է, որ դատարանը միշիկի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել՝ սերժի «որդու», իրոք չէի ցանկանում ոչինչ գրել և հանրության այդ բարձր տրամադրությունը «գցել», բայց լռել էլ չկարողացա…

Ախր այ՛ ժողովուրդ ջան, ա՜յ իշխանություն ջան, միշիկին գտեք՝ նոր հետո մտածեք կկարողանաք կալանավորել թե՛ ոչ, ինչքան էլ ցավալի է, բայց միշիկը օտար երկրներում, լիցկայի, նեմեցի, բանան միհրանի, ու նմաների պես իրանց համար ազատ ֆռֆռում են, այժմ կտեսնենք քանի կոպեկի արժեք ունի դատարանի այդ կայացրած վճիռը, երբ երկրի ներսում միշիկների նմաները ազատ ֆռֆռում են և չեն կալանավորվում, «տան միջի հանցագործներին» թողել եք, փախած հանցագործների նկատմամբ եք կալանավորման որոշումներ կայացնում, լավ բա սա անելու բանա՞..

Էլ չեմ ասում, որ երևի միայն Նոր Հայաստանում կարող ենք տեսնել, որ մեղադրյալը կամ մեղադրյալները կարողանան հանրահավաքի կոչեր անել, իրոք եմ ասում, սա ծիծաղելի է, խելքի եկեք և Դատաիրավական համակարգին թափ տվեք, էլ չասեմ, որ դատախազը վաղուց արդեն պետք է աշոԾյանենց շարքերում լիներ, մնում էր հանցագործները հանրահավաք կազմակերպեին.. Չե լուրջ շատ ծիծաղելի է… «Չմեռանք դա էլ տեսանք»..

Հ.Գ. հարգելի իշխանություն, հարգելի Նիկոլ Փաշինյան, ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրեք և դատախազի հարցը լուծեք, վաղը «գլխներիդ եք տալու», բայց ուշ է լինելու..

Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք»։