Մամուլ

Վորոնեժում վթարի է ենթարկվել ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսը. կա զոհ և վիրավորներ

Ռուսաստանի ՌԴ Վորոնեժի մարզում ավտովթարի է ենթարկվել հայկական պետհամարանիշներով միկրոավտոբուսը։ Կա զոհ։

Այս տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հայտնում ենք, որ ս/թ․ հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, տեղի է ունեցել ավտովթար՝ ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները»։


Կիսվեք էջում