Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին:

«Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,– Պուտին:

ՀՀ նախագահի տիկնոջ

Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը:

կանանց տոն

Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:


Կիսվիր ընկերներիդ հետ