Վլադիմիր Պուտինը Mercedes-ով անցել է Ղրիմի կամրջի վրայով (Տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը Mercedes-ով անցել է Ղրիմի կամրջի վրայով (Տեսանյութ)

Դեկտեմբերի 5-ին ռուսական լրատվամիջոցները հայտնել են Վլադիմիր Պուտինի՝ Կերչի նեղուցի վրա գտնվող Ղրիմի կամուրջ կատարած այցի մասին։

ՌԴ նախագահը Mercedes-ով անցել է կամրջով, լսել փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինի զեկույցը և հանձնարարել «կամրջի կառուցվածքը հասցնել կատարյալ վիճակի», փոխանցում է Meduza-ն։

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել, ինչի հետևանքով երկու ավտոմեքենայի լիսեռ էր փլուզվել։

Պաշտոնական տվյալներով՝ չորս մարդ էր մահացել։

Տեսանյութը ստորև