Վլադիմիր Պուտինը նոր հրամանագրեր է ստորագրել

Վլադիմիր Պուտինը նոր հրամանագրեր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Կերչի նեղուցով տրանսպորտային անցման, էներգետիկ կամրջի և Կրասնոդարի երկրամասից Ղրիմ ձգվող գազատարի պաշտպանության միջոցների ուժեղացման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Պետության ղեկավարը հրամանագրով Անվտանգության դաշնային ծառայությանը վստահել է նեղուցով տրանսպորտային անցման պաշտպանության միջոցառումներ կազմակերպելու և համակարգելու իրավասությունը։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան պայթյուն է որոտացել Ղրիմի թերակղզու Կերչի կամրջի վրա։ Հրդեհի ճիրաններում է հայտնվել կամրջով անցնող բեռնատար գնացքը, մասամբ փլուզել է ճանապարհը։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է երեք ժամ անց։ Մինչ այս պահը ռուսական կողմը հաղորդել է «բեռնատար գնացքի պայթյունի հետևանքով» երեք զոհի մասին։

Պուտին

ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ստեղծել կառավարական հանձնաժողով՝ միջադեպի պատճառները պարզելու եւ հետեւանքները վերացնելու համար։

Ներկայումս ճանապարհային կամրջով երթեւեկությունը վերականգնվել է։ Առաջին փորձնական գնացքն արդեն անցել է երկաթուղային գծով։