Վթարի պատճառով ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Վթարի պատճառով ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 29-ի ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փող․ 3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-21, Բագրատունյաց պող.՝ 41-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ թաղամասերի ջրամատակարարումը:

Ինչպես տեղեկացքին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: